Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:
Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից:
Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ:
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները:
Հոգեհանգիստ անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ
Ապրիլի 25-ին Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Ալֆա-Երևան» հաստատության կողմից:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն: Այդ առիթով հյուպատոսություն էին հրավիրվել համայնքի ղեկավարներ՝ հասարակական, քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի գործիչներ, հոգևոր առաջնորդներ:
Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ելույթները:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ դրեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրիին, որը զետեղված է այն տան մոտ, ուր ծնվել է մեծանուն հումանիստը:
Ապրիլի 24-ին Հալեպում տեղի ունեցավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ կազմակերպված Սիրիայի հայկական երեք համայնքների և հայկական տարբեր միությունների կողմից:
Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները: Ապրիլի 23-ին Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրված խաչքար-հուշարձանի մոտ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:
Ապրիլի 22-ին և 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, թեմական խորհրդի նախագահը, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի անդամները, ինչպես նաև բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երեկոյան երթով Սոֆիայի հայկական եկեղեցուց շարժվեցին դեպի «Երևանյան» պուրակում տեղադրված Հայկական ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)